Քելլի Դեգնան. Մենք սերտորեն համագործակցում ենք մաքսայինների, սահմանային ոստիկանության հետ, փորձում ենք տրամադրել հնարավորություններ և համոզվել, որ նրանք համապատասխան պատրաստվածություն ունեն ռուսական ագրեսիան զսպելու համար, և մենք կշարունակենք դա անել

20:46, 12.10.2022

Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած միջադեպի հետ կապված բազմաթիվ շահարկումներ կան,- այսպես է պատասխանել Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը լրագրողի հարցին՝ «Տեղեկություն ունե՞ք, որ Ղրիմի կամրջի վրա պայթած բեռնատարն անցել է Վրաստանի տարածքով։

Քելլի Դեգնանի խոսքով՝ ԱՄՆ-ը սերտորեն համագործակցում է Վրաստանի մաքսային ծառայության, սահմանային ոստիկանության և առափնյա պահպանության հետ։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ը փորձում է տրամադրել հնարավորություններ և համոզվել, որ այդ ծառայություններն ունենան համապատասխան պատրաստվածություն ռուսական ագրեսիան զսպելու համար։

«Չեմ կարծում, որ որեւէ մեկը որեւէ տեղեկություն ունի այս բեռնատարի մասին։ Բազմաթիվ ենթադրություններ կան ամբողջ միջադեպի մասին և այն պնդումը, որ այն հետաձգել է Ռուսաստանի դաժան հարձակումները ուկրաինացիների դեմ, ինչը կարևոր է, բայց ինչ եղավ այս բեռնատարի հետ, ոչ ոք չգիտի։ Մենք սերտորեն համագործակցում ենք Վրաստանի մաքսատան, սահմանապահ ոստիկանության, առափնյա ծառայության հետ։ Մենք տասնամյակներ շարունակ աշխատել ենք այդ ծառայությունների հետ՝ փորձելով նրանց հնարավորություններ տալ և համոզվել, որ նրանք ունեն համապատասխան ուսուցում և սարքավորումներ՝ Վրաստանի սահմանները պաշտպանելու և ռուսական ագրեսիան զսպելու համար, և մենք կշարունակենք դա անել»,- ասել է Քելլի Դեգնանը:

Նմանատիպ