Քելլի Դեգնան. Մենք Ջուանշեր Բուրճուլաձեի հետ քննարկել ենք համագործակցությունը, որն ամրապնդում է Վրաստանի կարողությունները՝ պաշտպանելու իր սահմանները և զսպելու ռուսական ագրեսիան
Քելլի Դեգնան. Մենք Ջուանշեր Բուրճուլաձեի հետ քննարկել ենք համագործակցությունը, որն ամրապնդում է Վրաստանի կարողությունները՝ պաշտպանելու իր սահմանները և զսպելու ռուսական ագրեսիան

Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը հանդիպել է Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեի հետ։

Քելլի Դեգնանի խոսքով՝ հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության ոլորտները, որոնք ուժեղացնում են Վրաստանի կարողությունները՝ պաշտպանելու իր սահմանները և զսպելու ռուսական ագրեսիան:

«Անվտանգության ոլորտում ԱՄՆ-ն եւ Վրաստանը շատ ամուր եւ սերտ հարաբերություններ ունեն։ Պաշտպանության նախարարի հետ մենք քննարկել ենք համագործակցության ոլորտները, որոնք ամրապնդում են Վրաստանի կարողությունները՝ պաշտպանելու իր սահմանները և զսպելու ռուսական ագրեսիան։

Սա կարևոր հանդիպում էր մեր երկրների համար կրիտիկական պահին, քանի որ Ռուսաստանը ճգնաժամ է ստեղծում Վրաստանի սահմանների մոտ։ Կարևոր է Վրաստանի և ԱՄՆ-ի, ինչպես նաև գործընկերների և դաշնակիցների միջև միասնության ուժեղ ուղերձ հղել: Շատ հաճելի էր հանդիպել նախարարի հետ և քննարկել այս կարևոր հարցերը»,- ասել է Քելլի Դեգնանը։