Քելլի Դեգնան. Կաշխատենք, որպեսզի Վրաստանին օգնենք, շարունակել ինտեգրումն Արևմուտք, որպեսզի հաղթահարի Ռուսաստանի կողմից ապակայունացմանն ուղղված գործողությունները
Քելլի Դեգնան. Կաշխատենք, որպեսզի Վրաստանին օգնենք, շարունակել ինտեգրումն Արևմուտք, որպեսզի հաղթահարի Ռուսաստանի կողմից ապակայունացմանն ուղղված գործողությունները

Կաշխատենք, որպեսզի Վրաստանին օգնենք, շարունակել ինտեգրումն Արևմուտք, որպեսզի հաղթահարի Ռուսաստանի կողմից իրականացված ապակայունացմանն ուղղված գործողությունները և փորձը, տապալել Վրաստանի կողմից տարիների ընթացքում ձեռքբերած առաջընթացը,- այս մասին հայտարարել է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Քելլի Դեգնանը, Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի հետ հանդիպումից հետ:

Դեսպանը խոսքով, կաշխատի Վրաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների հզորացման ուղղությամբ:

«Ինձ համար մեծ պատիվ է, որ այսօր հանդիպեցի Վրաստանի արտաքին գործերի նախարարին: Ուրախ եմ, որ գտնվում եմ այստեղ և սկսում եմ աշխատանքս նախարարի և Վրաստանի կառավարության հետ՝ ծանրաբեռնված օրակարգով»,- հայտարարել է Դեգնանը: