Քելլի Դեգնան. Կարևոր է, որ ԿԸՀ անդամների, հատկապես նախագահի ընտրության գործընթացը լինի շատ թափանցիկ և արդար
Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանի խոսքով՝ ԿԸՀ-ի նախագահի և անդամների ընտրության գործընթացը պետք է լինի թափանցիկ և արդար։
Ըստ նրա՝ կարեւոր է, որ գործընթացը շարունակվի անաչառ։
«Ակնհայտ է, որ արդեն իսկ կա վստահության պակաս՝ ընտրական գործընթացի նկատմամբ, ինչը մենք տեսանք վերջին մի քանի ընտրություններում։ Կարևոր է, որ ԿԸՀ անդամների, հատկապես նախագահի ընտրության գործընթացը լինի շատ թափանցիկ և արդար։ Հուսով ենք, որ բոլոր շահագրգիռ կողմերը կներգրավվեն գործընթացում: Կարծում եմ՝ շատ կարևոր է, որ ընդդիմությունը և քաղաքացիական հասարակությունը ներդրում ունենան այս թեկնածուների ընտրության հարցում։ Դա օգտակար կլինի վրաց հասարակությանը։ Կարևոր է, որ արագությունն ու գործընթացը չլինի անաչառ, արդար և թափանցիկ»,- ասել է Քելլի Դեգնանը։
Նշում. Այս տեղեկատվության նախորդ տարբերակում վերնագրում օգտագործվել է սխալ թարգմանություն, որը ուղղվել է: