Քելլի Դեգնան. Ինձ մի փոքր շփոթեցնող է թվում, երբ որոշ պատգամավորներ, ովքեր սկսել են գործել հասարակական կազմակերպություններում, քննադատում են այս կազմակերպությունների կատարած լավ աշխատանքը
Քելլի Դեգնան. Ինձ մի փոքր շփոթեցնող է թվում, երբ որոշ պատգամավորներ, ովքեր սկսել են գործել հասարակական կազմակերպություններում, քննադատում են այս կազմակերպությունների կատարած լավ աշխատանքը

«Ինձ համար մի քիչ շփոթեցնող է, երբ խորհրդարանի որոշ անդամներ, որոնք իրենց գործունեությունն սկսել են հասարակական կազմակերպություններում, քննադատում են այդ կազմակերպությունների կատարած լավ աշխատանքը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը։

Քելլի Դեգնանը լրատվամիջոցներին մեկնաբանել է պատգամավոր Իրակլի Զարքուայի՝ սենատոր Ժան Շահինի վերաբերյալ արված արտահայտությունները։ Դեսպանի խոսքով՝ այս հայտարարությունը «անտեղի» է։

«Որքան հասկանում եմ, ոչ մի վրացի ոչ մեկի դեմ նման լեզու չի օգտագործի։ Կարծում եմ, որ սա բացարձակապես անտեղի է, վրացիների մեծամասնությունը դա գիտակցում է։ Ինչ վերաբերում է ՀԿ-ները սահմանափակելու առաջարկին, դա ինձ թվում էր Կրեմլի գրքույկից դուրս եկած մի բան, ինչը մենք տեսնում ենք Ռուսաստանում ՀԿ-ների հետ կապված: Չեմ կարծում, որ վերջին տարիներին Վրաստանը հենց դրա համար է աշխատում։ Իմ փորձից ելնելով, այն, ինչ ես տեսա Վրաստան իմ ճամփորդության ընթացքում, ՀԿ-ների և քաղաքացիական հասարակության կողմից կատարված կարևոր աշխատանքն է՝ օգնելու տուժածներին բարելավել իրենց առօրյան: Սրանք խմբեր են, որոնք աշխատում են բնապահպանական խնդիրների լուծման, նեղության մեջ գտնվող ընտանիքներին իրավաբանական օգնություն տրամադրելու ուղղությամբ:Սրանք հասարակական կազմակերպություններ են, որոնք փորձում են օգնել ուսանողներին, երիտասարդներին, խոցելի ւմբի կամ սահմանափակ կարողություններով անձանց:Կան բազմաթիվ տեսակի ոչ կառավարական և քաղաքացիական հասարակության խմբեր, որոնք կազմված են տեղի բնակիչներից, ովքեր ցանկանում են լուծել խնդիրները և այս երկիրն ու հասարակությունն ավելի լավը դարձնել Վրաստանի բոլոր քաղաքացիների համար:

Այդ իսկ պատճառով մենք աջակցում ենք վրացիներին, ովքեր հավաքվում են և ստեղծում հասարակական կազմակերպություններ։ Ինձ համար մի քիչ շփոթեցնող է, երբ խորհրդարանի որոշ անդամներ, որոնք իրենց գործունեությունն սկսել են հասարակական կազմակերպություններում, քննադատում են այդ կազմակերպությունների կատարած լավ աշխատանքը։ Ես չէի ցանկանա, որ Վրաստանը կորցներ այն ուժն ու ձայնը, որն ունի Վրաստանի ժողովուրդն իր հասարակական կազմակերպություններում և քաղաքացիական հասարակությունում։ Սա ուժեղ ժողովրդավարության և ուժեղ Վրաստանի շատ կարևոր մասն է»,- ասել է Քելի Դեգնանը։