Քելլի Դեգնան. Հուսով եմ, ժողովուրդը կգա քվեարկության՝ առաջնորդներին պատասխանատու դարձնելու համար, դա ժողովրդավարության էությունն է, և Վրաստանի ժողովուրդը ժողովրդավարության անկյունաքարն է
Ինձ համար մեծ պատիվ է դիտորդի կարգավիճակով մասնակցելու հնարավորություն ունենալը։ Սա իսկապես կարևոր ընտրություններ են և շատ կարևոր օր Վրաստանի ժողովրդի համար,- լրագրողներին ասել է Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը։
Դեսպանը դիտորդ է եղել Ռուսթավիի ընտրատեղամասերից մեկում։
Դեգնանը հույս է հայտնել, որ բնակչությունը դուրս կգա և կքվեարկի ղեկավարներին հաշվետու դարձնելու համար:
«Սա այն օրն է, երբ քաղաքացիները դուրս են գալիս և քվեարկում իրենց ղեկավարներին պատասխանատու դարձնելու համար: Այս պահին մարդիկ ցանկանում են համոզվել, որ առաջնորդները գիտեն իրենց առաջնահերթությունների մասին, լինի դա աշխատատեղեր, ճանապարհներ, ջուր, թե առողջապահություն: Սա այն օրն է, երբ լսվում է քաղաքացիների ձայնը: Ուրախ եմ, որ այցի ընթացքում տեսա շատ հանգիստ միջավայր, լավ կազմակերպված ընտրատեղամասեր։ Նրանք լավ պատրաստված են կովիդին և շատ լավ ապահովված են քվեարկությունն անվտանգ դարձնելու համար: Ուստի հուսով եմ, որ ժողովուրդը դուրս կգա և կքվեարկի, որպեսզի իր ձայնը լսելի դարձնի և առաջնորդներին պատասխանատու դարձնի: Սա է ժողովրդավարության էությունը, և Վրաստանի ժողովուրդը ժողովրդավարության անկյունաքարն է։ Մենք շնորհավորում ենք Վրաստանի ժողովրդին քվեարկությանը այդքան լուրջ վերաբերվելու համար»,- ասել է Քելլի Դեգնանը։