Քելլի Դեգնան. Հիմա ժամանակն է միավորվելու, կենտրոնանալու ապագայի վրա, մի կողմ թողնելու հարձակումները և միասին աշխատելու եվրաատլանտյան ընտանիքում՝ հանուն Վրաստանի ապագայի
Քելլի Դեգնան. Հիմա ժամանակն է միավորվելու, կենտրոնանալու ապագայի վրա, մի կողմ թողնելու հարձակումները և միասին աշխատելու եվրաատլանտյան ընտանիքում՝ հանուն Վրաստանի ապագայի

Հիմա միասնության, ապագայի վրա կենտրոնանալու ժամանակն է: Հարձակումները պետք է մի կողմ դնել, և մենք պետք է միասին աշխատենք Վրաստանի ապագայի համար եվրատլանտյան ընտանիքում, – լրագրողներին ասաց Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը:

Ըստ Քելլի Դեգնանի՝ Միացյալ Նահանգները վերջին 30 տարիների ընթացքում եղել է Վրաստանի եվրատլանտյան ինտեգրման ակտիվ աջակիցը։

«Մենք ակտիվորեն հետեւում ենք Վրաստանի թե՛ ԵՄ-ին, թե՛ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցին։ Սա հսկայական հնարավորություն է Վրաստանի համար իրական առաջընթաց գրանցելու բարեփոխումներում, որոնց շուրջ բոլոր քաղաքական կուսակցությունները համաձայն են, որ դա էական է Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին Վրաստանի ապագա անդամակցության համար: Սա հիանալի հնարավորություն է Վրաստանի համար։ Ուզում եմ ընդգծել, որ հիմա միասնության ժամանակն է, հիմա ժամանակն է կենտրոնանալ Վրաստանի ապագայի վրա, մի կողմ թողնել հարձակումները, որոնք պառակտող և բևեռացնող են, մտածել, թե ուր է գնում այս երկիրը և միասին աշխատել Վրաստանի ապագայի համար։ Վստահ եմ, որ Վրաստանն այնտեղ կլինի, և այժմ իրական առաջընթաց գրանցելու ժամանակն է։ Մենք հավատում ենք Վրաստանի եվրատլանտյան ապագային, բայց վրացիներից է կախված աշխատելը։ Սա շատ դժվար աշխատանք է, բայց դուք կարող եք դա անել: Հավատում ենք ձեզ: Մենք ցանկանում ենք տեսնել ձեր միասնությունը, որպեսզի դա անենք միասին», – ասել է Քելլի Դեգնանը: