Քելլի Դեգնան. Համոզված եմ, որ վրացիների մեծ մասը չի ցանկանում բռնություն, հուլիսի 5-ը Վրաստանի համար հիասթափության օր էր
Քելլի Դեգնան. Համոզված եմ, որ վրացիների մեծ մասը չի ցանկանում բռնություն, հուլիսի 5-ը Վրաստանի համար հիասթափության օր էր

ԱՄՆ-ը բարդ աշխատել է տարել Վրաստանի իրավապահ կառույցների հետ՝ բողոքի ցույցերի կառավարման հմտությունները բարելավելու համար, ուստի մենք հիասթափվեցինք, որ վերապատրաստումն ու սարքավորումները չեն օգտագործվել, երբ պարզվեց, որ ամբոխի մեջ կային մարդիկ, ովքեր բռնություն էին ցանկանում,- այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը:

Դեսպանը գնահատել է հուլիսի 5-ին Թբիլիսիում տեղի ունեցած զարգացումները և այս օրն անվանել «Վրաստանի համար հիասթափության օր»:

«Վրաստանի համար շատ տխուր օր էր: ԱՄՆ-ը բարդ աշխատել է տարել Վրաստանի իրավապահ կառույցների հետ՝ բողոքի ցույցերի կառավարման հմտությունները բարելավելու համար, ուստի մենք հիասթափվեցինք, որ վերապատրաստումն ու սարքավորումները չեն օգտագործվել, երբ պարզվեց, որ ամբոխի մեջ կային մարդիկ, ովքեր բռնություն էին ցանկանում:

Համոզված եմ, որ Վրաստանի բնակչության մեծ մասը չի ցանկանում բռնություն որևէ իրավիճակում, հատկապես խաղաղ քաղաքացիների և լրագրողների նկատմամբ, ովքեր իրենց գործն են կատարում: Ուստի, կարծում եմ, որ դա Վրաստանի համար հիասթափության օր էր, և շատերն արդեն մեկնաբանել են դա: Որքան ցնցող էր տեսնել, որ երկիրը, որն ընդհանուր առմամբ հայտնի է իր մարդու իրավունքների պաշտպանությամբ և հանդուրժողականությամբ, նահանջել է այս արժեքներիի տեսանկյունից», – ասաց Քելլի Դեգնանը: