Քելլի Դեգնան. Համաներումը նախագահի իրավասությունն է
Համաներումը նախագահի իրավասությունն է,- այս մասին հայտարարել է Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Քելլի Դեգնանը՝ Գիորգի Ռուռուայի գործի վերաբերյալ:
Բացի այդ, դեսպանի խոսքով, մարտի 8-ի համաձայնագիրը ներառում էր կարևոր խոստում, որ կխուսափեին դատական գործընթացում քաղաքական միջամտությունից:
«Վրաստանի նախագահը կայացրել է շատ համարձակ որոշում երկու այլ գործերի վերաբերյալ, որը քաղաքական իրավիճակի ապաբևեռացման միտում ուներ: Մարտի 8-ի համաձայնագիրը ներառում էր կարևոր խոստում, որ կխուսափեին դատական գործընթացում քաղաքական միջամտությունից: Այդ խոստումն ունի ժամկետներ: Այն հաշվի է առնված անցյալի, ներկայի և ապագայի վրա»,- հայտարարել է Քելլի Դեգնանը:
Թբիլիսիի քաղաքային դատարանը անօրեն զենք գնելու-պահելու-կրելու մեղադրանքով ձերբակալված Գիորգի Ռուռուային մեղավոր էր ճանաչել և սահմանել 4 տարվա ազատազրկում: