Քելլի Դեգնան. Ընտրությունների բծախնդիր մոնիտորինգը պարտադիր է, որպեսզի ապահովված լինեն օրինական ընտրություններ, որոնց արդյունքներին վստահում է ժողովուրդը
Քելլի Դեգնան. Ընտրությունների բծախնդիր մոնիտորինգը պարտադիր է, որպեսզի ապահովված լինեն օրինական ընտրություններ, որոնց արդյունքներին վստահում է ժողովուրդը

Ընտրությունների բծախնդիր մոնիտորինգը պարտադիր է, որպեսզի ապահովված լինեն օրինական ընտրություններ, որոնց արդյունքներին վստահում է ժողովուրդը,- այս մասին հայտարարել է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Քելլի Դեգնանը:

ԱՄՆ-ի դեսպանության փոխանցմամբ, դեսպան Դեգնանը դիտորդների հետ քննարկել է նրանց աշխատանքը:

«Միջազգային դիտորդները ընտրությունների ժամանակ աշխարհի աչքերը և ականջներն են: Ամերիկայի դեսպանությունը հպարտությամբ աջակցում է Վրաստանում աշխատող դիտորդական խմբերին միջազգային հանրապետական ինստիտուտներից, Ազգային-ժողովրդավարական ինստիտուտից և ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամից»,- ասվում է Ամերիկայի դեսպանության տեղեկության մեջ: