Քելլի Դեգնան. Բոլորն էլ գիտեն, թե ով է ֆինանսավորում Կրեմլի ապատեղեկատվությունը, որն ուղղված է անկարգություններ հրահրելուն, վրացիները խելացի մարդիկ են և քաջ հասկանում են
Քելլի Դեգնան. Բոլորն էլ գիտեն, թե ով է ֆինանսավորում Կրեմլի ապատեղեկատվությունը, որն ուղղված է անկարգություններ հրահրելուն, վրացիները խելացի մարդիկ են և քաջ հասկանում են

Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանն ասում է, որ բոլորը գիտեն, թե ով է ֆինանսավորում Կրեմլի ապատեղեկատվությունը:

Լրագրողների այն հարցին, թե մեծ արշավ է իրականացվում Ռուսաստանի հետ փոխկապակցված կազմակերպությունների կողմից, և թե հիբրիդային պատերազմում ինչ է անում Վրաստանի դաշնակից Միացյալ Նահանգները, և որն է նրա դերը, դեսպանը պատասխանում է.

«Կարծում եմ, բոլորը լավ գիտեն, թե ով է ֆինանսավորում Կրեմլի ապատեղեկատվությունը, որն ուղղված է բռնության, անկայունության ու անկարգությունների հրահրմանը: Վրացիները խելացի մարդիկ են, և նրանք դա շատ լավ հասկանում են», – ասաց Քելլի Դեգնանը: