Քելլի Դեգնան. Անկեղծորեն շնորհակալություն եմ հայտնում Վրաստանին՝ ջերմ հյուրընկալության և բարեկամության համար, որն այսպես պարզ արտահայտվեց պետական քարտուղարի այցի ժամանակ
Քելլի Դեգնան. Անկեղծորեն շնորհակալություն եմ հայտնում Վրաստանին՝ ջերմ հյուրընկալության և բարեկամության համար, որն այսպես պարզ արտահայտվեց պետական քարտուղարի այցի ժամանակ

Անկեղծորեն շնորհակալություն եմ հայտնում Վրաստանին՝ ջերմ հյուրընկալության և բարեկամության համար, որն այսպես պարզ արտահայտվեց պետական քարտուղարի այցի ժամանակ,- այս մասին հայտարարել է Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Քելլի Դեգնանը՝ տեսաուղերձով դիմելիս, որտեղ ամփոփել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյի Վրաստան կատարած այցը:

«Պետական քարտուղարի և տիկին Փոմփեոյի այցը մեկ անգամ ևս հաստատում է Ամերիկայի Միացյալ Նահանգների և Վրաստանի միջև առկա սերտ, ռազմավարական գործընկերությունը: Մենք պատրաստ ենք, օգնել մեր բարեկամ երկրին, քանի որ շարունակվում են Վրաստանի ջանքերը, խորացնել նրա եվրատլանտյան կապերը, նպաստել էկոնոմիկային և ներդրում ունենալ անվտանգության և կայունության ամրապնգման գործում՝ տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս: Անկեղծորեն շնորհակալություն եմ հայտնում Վրաստանին՝ ջերմ հյուրընկալության և բարեկամության համար, որն այսպես պարզ արտահայտվեց պետական քարտուղարի այցի ժամանակ»,- նշել է Քելլի Դեգնանը: