Քելլի Դեգնան. ԱՄՆ-ն աշխատում է վրացական իշխանության հետ մի շարք ոլորտներում՝ ապահովելու, որ Վրաստանը կատարի միջազգային պատժամիջոցները
Քելլի Դեգնան. ԱՄՆ-ն աշխատում է վրացական իշխանության հետ մի շարք ոլորտներում՝ ապահովելու, որ Վրաստանը կատարի միջազգային պատժամիջոցները

Վրաստանի համար հսկայական հնարավորություն կա Կենտրոնական Ասիայից Եվրոպա գնացող ապրանքների միջին միջանցք լինելու համար, ինչին աջակցում է ԱՄՆ-ը,- լրագրողներին ասաց Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը։

Դեգնանին «CNN» հեռուստաընկերության եթերում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հայտարարության վերաբերյալ հարց է ուղղվել։ Հեռուստահաղորդավար Քրիստիան Ամանպուրը Ուրսուլա ֆոն դեր Լեյենին հարց է ուղղել պատժամիջոցներից խուսափելու մասին։ Մասնավորապես, տարածված լուրերի մասին, թե պատժամիջոցների տակ գտնվող ապրանքները Ռուսաստան են հասնում Վրաստանից։

Ըստ Քելլի Դեգնանի՝ ԱՄՆ-ն աշխատում է վրացական իշխանությունների հետ բազմաթիվ ոլորտներում՝ ապահովելու, որ Վրաստանն ունենա միջազգային պատժամիջոցները կատարելու հնարավորություն:

«Վրաստանի համար Կենտրոնական Ասիայից Եվրոպա բեռների միջին միջանցք լինելը հսկայական հնարավորություն է, որին ԱՄՆ-ը մեծ աջակցություն է ցուցաբերում։ Մենք ակնկալում ենք աշխատել Վրաստանի հետ՝ ապահովելու համար, որ քանի որ Վրաստանի ներդրումն այս միջանցքում մեծանում է, ունենա միջազգային պատժամիջոցները կատարելու հնարավորություն: Մենք կշարունակենք Վրաստանին առաջարկել գործընկերություն ցանկացած հատվածում, որը ցանկանում է Վրաստանը»,- ասել է Քելլի Դեգնանը։