Քելլի Դեգնան. ԱՄՆ-ն ամուր կանգնած է Վրաստանի ժողովրդի կողքին, որի քաղաքական առաջնորդները ողջ քաղաքական սպեկտրից դեմ են արտահայտվել Լուկաշենկոյի անընդունելի այցին
Քելլի Դեգնան. ԱՄՆ-ն ամուր կանգնած է Վրաստանի ժողովրդի կողքին, որի քաղաքական առաջնորդները ողջ քաղաքական սպեկտրից դեմ են արտահայտվել Լուկաշենկոյի անընդունելի այցին

ԱՄՆ-ը միջազգայնորեն ճանաչված սահմաններում Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ջատագովն է, և մենք կշարունակենք աշխատել օկուպացված տարածքների խաղաղ վերականգնման և ողջ տարածաշրջանում խաղաղության համար,- լրագրողներին ասել է Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը։

Դեսպանն արձագանքել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ օկուպացված Աբխազիա կատարած «այցին»:

Դեգնանի խոսքերով, ԱՄՆ-ը հաստատակամորեն կանգնած է Վրաստանի ժողովրդի կողքին, որի քաղաքական առաջնորդները քաղաքական ողջ սպեկտրից դեմ են արտահայտվել այս անընդունելի այցին:

«Կցանկանայի ընդգծել Վաշինգտոնում բարձրաստիճան պաշտոնյաների ուղերձը, որը խստորեն դատապարտում է պարոն Լուկաշենկոյի այցը օկուպացված Աբխազիա։ ԱՄՆ-ը ամուր կանգնած է Վրաստանի ժողովրդի կողքին, որի քաղաքական առաջնորդները քաղաքական ողջ սպեկտրից դեմ են արտահայտվել այս անընդունելի այցին, որը խախտում է միջազգային իրավունքը։

Հատկապես ցավալի և վիրավորական է, որ այս այցը կատարվեց Սուխումիի անկման 29-րդ տարելիցի երկրորդ օրը, երբ ես անձամբ և շատ ուրիշներ հարգանքի տուրք մատուցեցին Աբխազիայի պատերազմի ժամանակ զոհվածների հիշատակին։ ԱՄՆ-ը միջազգայնորեն ճանաչված սահմաններում Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ջատագովն է, և մենք կշարունակենք աշխատել օկուպացված տարածքների խաղաղ վերականգնման և ողջ տարածաշրջանում խաղաղության համար»,- ասել է Քելլի Դեգնանը։