Քելլի Դեգնան. ԱՄՆ-ը ողջունում է Նիկա Գվարամիային ներում շնորհելու Սալոմե Զուրաբիշվիլիի որոշումը, որը առաջ մղեց խորը բևեռացումից դուրս գալու հարցը
Քելլի Դեգնան. ԱՄՆ-ը ողջունում է Նիկա Գվարամիային ներում շնորհելու Սալոմե Զուրաբիշվիլիի որոշումը, որը առաջ մղեց խորը բևեռացումից դուրս գալու հարցը

Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ողջունում է Նիկա Գվարամիային ներում շնորհելու Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի որոշումը։

Նրա խոսքով, Սալոմե Զուրաբիշվիլիի որոշումը առաջ մղեց խորը բևեռացումից դուրս գալու հարցը։

«Այս գործն ի սկզբանե խնդրահարույց էր և ավելացնում էր այն խորը բևեռացումը, որը մենք տեսնում ենք Վրաստանում երկար տարիներ։ Նախագահի որոշումը կարևոր ներդրում է Վրաստանում բևեռացվածության նվազեցման գործում, որը պառակտել է հասարակությունը, հանգեցրել անորոշության և որից երկարաժամկետ հեռանկարում շահում է միայն Ռուսաստանը։ Հիմա վրացիները բաժանվելու ժամանակ չունեն, հիմա միավորվելու ժամանակն է: Նախագահ Զուրաբիշվիլիի որոշումը առաջ մղեց խորը բևեռացումից դուրս գալու հարցը։

Նախագահ Զուրաբիշվիլին ունի համաներման արտոնություն: Նա շատ հստակ հայտարարեց, որ դա իր որոշումն է։ ԱՄՆ-ը, ԵՄ-ն և մյուսները ի սկզբանե շատ պարզ են արտահայտվել այս գործի վերաբերյալ: Ընկերները մտահոգություն են հայտնում, և դա միջամտություն չէ։ Վստահ եմ, որ նախագահ Զուրաբիշվիլին շատ լուրջ է վերաբերվում ներում շնորհելու իրավունքին»,- ասել է Քելլի Դեգնանը։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երեկ ներում է շնորհել Նիկա Գվարամիային։ Նիկա Գվարամիան արդեն լքել է Ռուսթավիի 12-րդ քրեակատարողական հիմնարկը։