Քելլի Դեգնան. Ամերիկացիների նման, վրացիները ցանկանում են ընդլայնել բիզնեսը, քվեարկել արդար ընտրություններում, լսել պատասխանատու մամուլին
Ինձ համար առանձնահատուկ պատիվ է, որ ընտրվել եմ Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան: Սա երկիր է, որ կիսում է Ամերիկայի սերը դեպի ազատություն և ժողովրդավարություն,- այս մասին հայտարարել է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Քելլի Դեգնանը երդմնակալության արարողությանը:
Քելլի Դեգնանի երդմնակալության արարողության խոսքը տարածել է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանությունը:
«Ամերիկայի պես Վրաստանը ևս պայքարել է անկախության հասնելու համար – այս դժվար ձեռքբերված անկախությունը Ռուսաստանի պատճառով վտանգի տակ է մնում:
Ամերիկացիների նման, վրացիները ցանկանում են ընդլայնել բիզնեսը, քվեարկել արդար ընտրություններում, լսել պատասխանատու մամուլ: Վստահ եմ, որ դեռ բազմաթիվ նմանություններ եմ տեսնելու վրացիների և ամերիկացիների միջև»,- հայտարարել է Քելլի Դեգնան:
Նրա խոսքով, որպես դեսպան ծառայելն ինձ համար բացառիկ հնարավորություն է կարևոր գործ անելու համար:
Դեգնանը խոսել է նաև ԱՄՆ-ի և Վրաստանի առաջիկա համագործակցության մասին:
«Ես նաև ցանկանում եմ, որ շարունակվի Ամերիկայի կայուն համագործակցությունը Վրաստանի հետ, այդ թվում՝ ժողովրդավարության զարգացման, առևտրի, բարօրության և անվտանգության տեսանկյունից: Համատեղ զորավարժություններով հզորացնում ենք Վրաստանի ունակությունը, պաշտպանել սեփական սահմանները: Սա Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության աջակցության նկատմամբ Ամերիկայի կայուն հավատարմության կարևոր ցուցանիշն է»,- նշել է դեսպանը:
Կայացել է Վրաստանում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպան Քելլի Դեգնանի երդմնակալության արարողությունը:
Արարողությունը կայացել է ԱՄՆ-ի պետական դեպարտամենտում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Քելլի Դեգնանին Վրաստանում դեսպանի պաշտոնում առաջադրել էր սեպտեմբերի սկզբին: