Քելի Դեգնանը հարգանքի տուրք է մատուցել ապրիլի 9-ի ողբերգության ժամանակ զոհվածների հիշատակին
Վրաստանում Ամերիկայի դեսպան Քելի Դեգնանը այցելել է խորհրդարանի մոտ գտնվող՝ ապրիլի 9-ի հուշահամալիր։ Դեգնանը հարգանքի տուրք է մատուցել ապրիլի 9-ի ողբերգության ժամանակ զոհվածների հիշատակին։
Այս օրվան ԱՄՆ-ի դեսպանատունը արձագանքում է ֆեյսբուքյան էջում։
«Այսօր մեծ թե փոքր, ծեր թե երիտասարդ, ցանկացած սերնդի, ցանկացած պաշտոնի, ցանկացած ուղղության մարդիկ մտածում են միայն մեկ բանի մասին՝ Վրաստանը պետք է անկախություն ձեռք բերի։ Վրաստանն արժանի է լիակատար ազատության։ Վրաստանն արժանի է նրան, ինչին հասել են աշխարհի ամենազարգացած, ամենաժողովրդավար և մարդասեր ժողովուրդները։ Ընկերնե՛ր, այս օրվանից հետո մեր բոլոր հանրահավաքներում և ցույցերում մենք առաջին պահանջն ենք դնելու Վրաստանի ամբողջական անկախության և Խորհրդային Միությունից դուրս գալու պահանջը» – Մերաբ Կոստավա
Մենք հիշում ենք ապրիլի 9-ը»,- նշված է Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան ֆեյսբուքյան էջում։
Ապրիլի 9-ի ողբերգությունից անցել է 34 տարի։ 1989 թվականի ապրիլի 9-ին, վաղ առավոտյան, Խորհրդային Միության զինված ուժերի ստորաբաժանումները Թբիլիսիի կենտրոնում՝ խորհրդարանի շենքի մոտ, ցրեցին խաղաղ բողոքի ցույցը, որը հանգեցրեց մարդկային զոհերի։ Ռեյդի արդյունքում մահացել է 21 մարդ, հարյուրավոր քաղաքացիներ թունավորվել են անհայտ բաղադրության շմոլ գազից։ Ավելի ուշ՝ 1991 թվականի ապրիլի 9-ին, Գերագույն խորհուրդը հայտարարեց Վրաստանի պետական անկախության վերականգնման մասին։