Քելի Դեգնան. Վրաստանի տարածքի 20 տոկոսը օկուպացված է, կարծում եմ, դա ոգեշնչում է որոշ վրացիների՝ անել հնարավորը Ուկրաինային օգնելու համար, լինի դա մարդասիրական օգնություն, թե այլ բան
Քելի Դեգնան. Վրաստանի տարածքի 20 տոկոսը օկուպացված է, կարծում եմ, դա ոգեշնչում է որոշ վրացիների՝ անել հնարավորը Ուկրաինային օգնելու համար, լինի դա մարդասիրական օգնություն, թե այլ բան

Երբ Վրաստանի տարածքի 20 տոկոսը օկուպացված է, առևանգումները շարունակվում են, կարծում եմ, դա ոգեշնչում է որոշ վրացիների՝ անել հնարավորը Ուկրաինային օգնելու համար, լինի դա մարդասիրական օգնություն, թե այլ բան,- այս մասին Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Քելի Դեգնանը ասել է լրագրողներին, որին հարց ուղղեցին Ուկրաինայում մարտիկներին քաղաքացիությունից զրկելու վերաբերյալ:

«Ես ևս մեկ անգամ կասեմ, որ վրացիները շատ լավ են զգում, խորապես այն պայքարը, որին բախվում են ուկրաինացիները, որը ներառում է իրենց ինքնության, հայրենիքի և ինքնիշխանության պաշտպանությունն ու պահպանումը։ Սա այն է, ինչ ապրել և ապրում է Վրաստանը, երբ ձեր տարածքի 20 տոկոսը բռնազավթված է Ռուսաստանի կողմից և շարունակվում են ոտնձգությունները, առևանգումները, կարծում եմ, դա ոգեշնչում է որոշ վրացիների անել այն, ինչ կարող են օգնելու համար: Լինի դա մարդասիրական օգնություն, թե այլ բան»,- ասել է Քելի Դեգնանը։