Քելի Դեգնան. Կեզերաշվիլին հայտարարություններ է տարածել՝ հերքելով մեղադրանքները, ակնհայտ է, որ անհրաժեշտ է ավելի շատ տեղեկատվություն և իրավական գործընթաց, վստահ եմ, որ դա կլինի
Քելի Դեգնան. Կեզերաշվիլին հայտարարություններ է տարածել՝ հերքելով մեղադրանքները, ակնհայտ է, որ անհրաժեշտ է ավելի շատ տեղեկատվություն և իրավական գործընթաց, վստահ եմ, որ դա կլինի

Կեզերաշվիլին հայտարարություններ է տարածել՝ հերքելով մեղադրանքները։ Ակնհայտ է, որ անհրաժեշտ է ավելի շատ տեղեկատվություն և իրավական գործընթաց,- ասել է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Քելի Դեգնանը։

Նրա խոսքով, հետաքննական լրագրությունը շատ կարեւոր է։

Բացի այդ, ինչպես նշել է Քելի Դեգնանը, ինքը անձամբ չի տեսել Դավիթ Կեզերաշվիլիի մասին BBC-ի ռեպորտաժը։

«Ես ինքս չեմ տեսել այս զեկույցը, այս օրերին գտնվում եմ տարածաշրջանում, թեեւ վրացական մամուլում տարածված տեղեկությունների համաձայն դրա մասին տեղեկություն ունեի։ Հետաքննող լրագրությունը շատ կարևոր է կառավարություններին պատասխանատվության ենթարկելու, կարևոր տեղեկատվության բացահայտման համար, բայց դա միայն սկիզբն է։ Սա հանրային տեղեկատվություն է, որը կառավարությունը կարող է օգտագործել սեփական հետաքննություն իրականացնելու համար։ Սա կարևոր տարր է, և ակնհայտորեն դեռ շատ աշխատանք կա անելու այս մեղադրանքները հետաքննելու համար: Ես հասկանում եմ, որ պարոն Կեզերաշվիլին նույնպես հայտարարություններ է տարածել, որտեղ հերքում է այդ մեղադրանքները։ Այսպիսով, ակնհայտ է, որ անհրաժեշտ է ավելի շատ տեղեկատվություն և իրավական գործընթաց: Համոզված եմ, որ այդպես էլ կլինի»,- ասել է Քելի Դեգնանը։