Քելի Դեգնան. Այն ամենը, ինչ բաժանում է Վրաստանն ու Ուկրաինան կամ նպաստում է Վրաստանի և Ուկրաինայի միջև տարաձայնություններին, միայն ձեռնտու է Ռուսաստանին
Արեստովիչի փոխարեն չեմ ուզում պատասխանել, նա Ուկրաինայի կառավարության անդամ է. Ես ձեզ կասեմ ԱՄՆ-ի դիրքորոշումը. մենք հետևողականորեն և հաստատակամորեն աջակցում ենք Վրաստանի եվրոպական նկրտումներին, գործադրում ենք բոլոր ջանքերը, որպեսզի Վրաստանը հասնի այդ նպատակներին,- այս մասին նշել է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Քելի Դեգնանը` պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպես է գնահատում Ուկրաինայի նախագահի վարչակազմի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչի հայտարարությունը։
Քելի Դեգնանի խոսքով՝ այժմ Վրաստանի համար իրական հնարավորություն կա հասնելու իր ինտեգրացիոն նպատակներին, եթե անհրաժեշտ քայլեր ձեռնարկվեն 12 առաջարկությունների իրականացման համար։
«Ես չեմ ուզում Արեստովիչի փոխարեն պատասխանել, չեմ կարող պատասխանել, նա Ուկրաինայի կառավարության անդամ է։ Ես ձեզ կասեմ ԱՄՆ-ի դիրքորոշումը. Մենք հետևողականորեն և հաստատակամորեն աջակցում ենք Վրաստանի եվրոպական նկրտումներին, ինչը նշանակում է անդամակցություն Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին, և գործադրում ենք բոլոր ջանքերը, որպեսզի Վրաստանը հասնի այդ նպատակներին: Կարծում եմ, որ այժմ դրա իրական հնարավորությունը կա, եթե ղեկավարները համաձայնվեն և ձեռնարկեն անհրաժեշտ քայլեր 12 առաջարկությունների իրականացման համար։ Դրա համար կարևոր է նաև քաղաքացիական հասարակության, տարբեր շահագրգիռ կողմերի լայն և ներառական ներգրավվածությունը, որպեսզի ԵՄ-ն տեսնի այդ պատրաստակամությունը։ Սա այն է, ինչ անհրաժեշտ է լիարժեք ինտեգրման համար, և այդ քայլերը պետք է ձեռնարկվեն»,- ասել է Քելի Դեգնանը։
Միաժամանակ դեսպանը նշել է, որ «այն ամենն, ինչ բաժանում է Վրաստանն ու Ուկրաինան կամ նպաստում է Վրաստանի և Ուկրաինայի միջև տարաձայնություններին, շահում է միայն և միայն Ռուսաստանին»։
«Ռուսաստանը ներխուժել է և՛ Վրաստան, և՛ Ուկրաինա, ինչը վտանգ է ներկայացնում նրա տարածքային ամբողջականության և ինքնիշխանության համար, և շատ կարևոր է Վրաստանի անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը պաշտպանելը։ Սա շատ կարևոր հարց է, որին ԱՄՆ-ը միշտ աջակցում է»,- ասել է Քելի Դեգնանը։