Քելի Դեգնան. ԱՄՆ-ը համոզված է, որ դիրքորոշումները հաշտեցնելու տեղը խորհրդարանում է
Քելի Դեգնան. ԱՄՆ-ը համոզված է, որ դիրքորոշումները հաշտեցնելու տեղը խորհրդարանում է

«Ես դեռ լավատեսորեն եմ տրամադրված, որ կուսակցությունները կկարողանան համաձայնության գալ, եթե կողմերը համարձակ փոխզիջման գնալու քաղաքական կամք ունենան», – այս մասին Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը հայտարարել է Վրաստանի Առաջին ալիքի «Կվիրիս ինտերվյու» հաղորդմանը հյուրընկալվելիս:

Ինչպես նշել է Քելլի Դեգնանը, նա անցյալ շաբաթ մասնակցել է նախագահ Միշելի հատուկ բանագնաց, դեսպան Դանիելսոնի միջնորդությամբ անցկացված բանակցություններին:

«Չնայած կողմերը չկարողացան համաձայնության գալ, ջանքերի պակաս չկար, կողմերը ջանք չէին խնայում: Ես դեռ լավատես եմ, որ կողմերը կկարողանան համաձայնության գալ, եթե կողմերը համարձակ փոխզիջման գնալու քաղաքական ցանկություն ունենան: Ես սատարում եմ այս ճգնաժամի անհապաղ կարգավորմանը, քանի որ կարծում եմ, որ Վրաստանը լուրջ մարտահրավերներ ունի, որոնք պետք է լուծվեն: Այնուամենայնիվ, մենք շատ լավ հասկանում ենք, որ վրացական հասարակությունը պառակտված է, և Միացյալ Նահանգները խոր համոզմունք ունի, որ դիրքորոշումների հաշտեցման տեղը խորհրդարանում է: Խորհրդարանի անդամները հնարավորություն ունեն քննարկելու հարցեր և օրենսդրություն ընդունելու կարևոր բարեփոխումների համար, որոնք Վրաստանին այդքան անհրաժեշտ են ժողովրդավարական զարգացման այս փուլում: Խորհրդարանը, որում գերակշռում է մեկ կուսակցություն, առողջ չէ, այն չէ, ինչի օգտին քվեարկել են վրացի ընտրողները անցած հոկտեմբերին», – ասաց Քելլի Դեգնանը:

Ըստ նրա՝ անհրաժեշտ է ունենալ առողջ իշխող կուսակցություն, որը հավասարակշռված կլինի Վրաստանի խորհրդարանում՝ առողջ ընդդիմության հետ:

«Ես ավելի շատ պարզության համար կկրկնեմ, թե իշխող կուսակցությունը, թե ընդդիմությունը պետք է ունենան քաղաքական համարձակություն՝ այս դժվարին քայլերը կատարելու համար: Նրանք պետք է հասկանան, որ փոխզիջումը թուլության նշան չէ, և նրանց կողմնակիցները նույնպես պետք է դա հասկանան: Փաստորեն, փոխզիջումը դիրքերը մերձեցնելու համար է, ինչպես դա տեսնում ենք Վրաստանում, և դա ընտրողների հարգանքի նշան է: Ոչ մի կուսակցություն մեծամասնություն չի շահել անցած հոկտեմբերին կայացած ընտրություններում, և պարզ փաստ է, որ ժողովրդավարությունը չի կարող աշխատել և հաշվի չի առնի վրաց ժողովրդի շահերը՝ առանց փոխզիջման գնալու ցանկության», – ասաց Քելի Դեգնանը: