Քեդայում, ժամը 12:00-ի դրությամբ, ընտրություններին մասնակցել է 2 067 ընտրող
Քեդայում, ժամը 12:00-ի դրությամբ, ընտրություններին մասնակցել է 2 067 ընտրող

Լեռնային Աջարիայում ընտրական գործընթացն ընթանում է հանդարտ իրավիճակում: Ժամը 12:00-ի դրությամբ, Քեդայում, որտեղ ընդհանուր առմամբ գրանցված է 15 699 ընտրող, ընտրություններին մասնակցել է 2 067 քաղաքացի, ինչը 13,17 տոկոս է:

Շուախևիում 15 109 ընտրողներից քվեարկել է 1 937 ընտրող, ինչը կազմում է 12,82 տոկոս: Խուլոյում, որտեղ ընտրողների թիվը 24 214 է, ընտրություններին մասնակցել է 2 429 մարդ, ինչը կազմում է 10,03 տոկոս:

Ինչ վերաբերում է Խելվաչաուրիին, լեռնային Աջարիայում գրանցված են ամենամեծ թվով ընտրողներ, նրանց թիվը 41 659 է: Ընդհանուր առմամբ, Խելվաչաուրիում ընտրությունների երկրորդ փուլին մասնակցել է 4 008 ընտրող, ինչը կազմում է 9,6 տոկոս:

Բոլոր 30 մեծամասնական ընտրատարածքների շրջանային ընտրական հանձնաժողովների տեղեկությամբ, նրանք մինչ այժմ բողոքներ չեն ստացել, ընտրություններն անցնում են առանց աղմուկի:

Ընտրությունների գործընթացը վերահսկվում է տեղական դիտորդական կազմակերպությունների կողմից: