Քեդայում, ավտովթարի հետևանքով զոհվել է 56-ամյա կին: Տուժել է երեք մարդ:
Տարածված տեղեկությամբ, թեթև մարդատար ավտոմեքենան ընկել է ձորը:
Աջարիայի առողջապահության նախարար Զաալ Միքելաձեի հայտարարությամբ, տուժածներից մեկը 11-ամյա դեռահաս է:
«Դեպքը տեղի է ունեցել Մեձիբնա գյուղում: Թեթե մարդատար ավտոմեքենան ընկել է ձորը: Տուժել է երեք մարդ: Տուժածներից մեկը ստացել է վնասվածքային ցնցում, նա տեղափոխվել է Բաթումիի հիվանդանոց: Եվս մեկ տուժած 11-ամյա երեխա է: Տուժել է նաև 64-ամյա կին, նա ունի վերջույթների կոտրվածք»,- հայտարարել է Զաալ Միքելաձեն: