Քեդայի մունիցիպալիտետում ուժգին անձրևի հետևանքով տեղի է ունեցել սողանք
Քեդայի մունիցիպալիտետում ուժգին անձրևի հետևանքով զարգացել են սողանքային գործընթացներ: Մի քանի վայրում, բնակելի տների մոտ տեղի է ունեցել սողանք: Վարարած գետը վնասել է վարելահողերը և ջուրը մտել է բնակելի տներ:
Քեդայի քաղաքապետի փոխանցմամբ, առավոտից մոբիլիզացված է տեխնիկա և ընթանում են վերացման աշխատանքներ:
Տեղում գտնվում են քաղաքապետը, փրկարարական ծառայությունները և վերացման շտաբի անդամները: