Քազեմ Ղարիբաբադի՝ «Իրանը՝ որպես պատասխանատու պետություն և Հորմուզի նեղուցի անվտանգության երաշխավոր, դեմ է այս կարևոր ծովային ուղու վրա ցանկացած ռազմական գործողության»

13:19, 04.07.2026

Իրանը, որպես պատասխանատու պետություն և Հորմուզի նեղուցի անվտանգության երաշխավոր, դեմ է այս կարևոր ծովային ուղու վրա ցանկացած ռազմական գործողության. այս մասին սոցիալական ցանցում գրում է Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին։

Քազեմ Ղարիբաբադին արձագանքում է Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի հայտարարությանը, որի համաձայն՝ նրանք պատրաստ են ռազմական ուժ կիրառել այս ռազմավարական ծովային երթուղու վրա նավագնացության ազատությունն ապահովելու համար։

«Հորմուզի նեղուցի անվտանգությունն առափնյա պետությունների պատասխանատվությունն է»,— նշում է Ղարիբաբադին։

Նմանատիպ