Քաթարում ասում են, որ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի և պատանդների ազատ արձակման հարցում որևէ առաջընթաց չի գրանցվել
Քաթարում ասում են, որ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի, ինչպես նաև պատանդների ազատ արձակման հարցում առաջընթաց չկա։
Քաթարի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաջեդ Ալ-Անսարիի խոսքով՝ Քաթարն ամեն ինչ անում է, որպեսզի Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը համաձայնեն Փարիզում ձեռք բերված «նախագծի համաձայնությանը»։
Ըստ Մաջեդ Ալ-Անսարիի՝ Քաթարը լավատես է։
Սակայն Քաթարի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է, որ չի կարող մեկնաբանել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը, թե հույս ունի, որ հաջորդ շաբաթ Գազայում հրադադարի շուրջ համաձայնություն ձեռք կբերվի։