Քաթարի և Գերմանիայի միջև կնքվել էներգետիկ գործընկերության ընդլայնման մասին հռչակագիր
Քաթարը և Գերմանիան ստորագրել են էներգետիկ գործընկերության խորացման մասին հռչակագիր, որը կենտրոնացած է ջրածնի և հեղուկ բնական գազի (LNG) առևտրի վրա։ Այս մասին հայտնում է «Al Jazeera»-ն։
Ըստ ԶԼՄ-ների, այսօր ձեռք բերված համաձայնագիրը նախատեսում է կանոնավոր հանդիպումներ երկու երկրների իշխանությունների միջև։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ասել է, որ Քաթարը հեղուկ բնական գազի խոշորագույն արտահանողներից է և կենտրոնական դեր կխաղա ռուսական ներմուծումից դիվերսիֆիկացնելու Գերմանիայի ռազմավարության մեջ։
«Մեզ համար կարեւոր դեր է խաղում էներգետիկ անվտանգության հարցը։ Գերմանիան զարգացնում է իր ենթակառուցվածքը, որպեսզի կարողանա հեղուկ բնական գազ ներկրել նավերով»,- ասել է Շոլցը։
Ռուսաստանը ներկայումս Գերմանիային գազի ամենամեծ մատակարարն է, իսկ պաշտոնական Բեռլինը համապատասխան ուղիներ է փնտրում Մոսկվայից էներգետիկ կախվածությունը նվազեցնելու համար։