Քաթարը հայտարարում է, որ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև համաձայնագիրը կերկարաձգվի ևս երկու օրով
Ըստ Կատարի՝ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև համաձայնագիրը կերկարաձգվի ևս երկու օրով։ Այս մասին սոցցանցում գրել է Կատարի արտաքին գործերի նախարարությունը։
Ինչպես «Սի Էն Էն»-ին հայտնել է անանուն աղբյուրը, այս հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը զրուցել է Կատարի վարչապետ շեյխ Մուհամեդ բեն Աբդուլռահման Ալ Թանիի հետ։
Մինչ այդ Եգիպտոսը հայտարարեց, որ փորձում են դադարները երկարացնել եւս երկու օրով։