Քաթարը ամերիկյան «Boeing» ընկերությունից կգնի 160 ինքնաթիռ՝ 200 միլիարդ դոլար արժողությամբ
Քաթարը ամերիկյան «Boeing» ընկերությունից կգնի 160 ինքնաթիռ՝ 200 միլիարդ դոլար արժողությամբ։ Այս մասին հաղորդում է «BBC»-ն։
Ըստ հաղորդման, համապատասխան պայմանագրին ստորագրել են Քաթարում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցի ժամանակ։
ԱՄՆ-ը և Քաթարը նաև մի շարք այլ համաձայնագրեր են կնքել, այդ թվում՝ MQ-9B տեսակի անօդաչու թռչող սարքերի տրամադրման և ընդունման վերաբերյալ նամակ, պաշտպանական համագործակցության մասին հռչակագիր և երկու երկրների միջև համագործակցության վերաբերյալ համատեղ դեկլարացիա։
Ինչպես նշել է Դոնալդ Թրամփը, Քաթարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանին բացառիկ մարդ է, և նա շնորհակալություն է հայտնում բարեկամության համար։
«Մենք հավանում ենք միմյանց», – ասել է Թրամփը։