Քաշվեթի եկեղեցում տեղի է ունենում Վախտանգ (Բուբա) Կիկաբիձեի քաղաքացիական հոգեհանգիստը
Քաշվեթի եկեղեցում տեղի է ունենում Վախտանգ (Բուբա) Կիկաբիձեի քաղաքացիական հոգեհանգիստը

Քաշվեթի եկեղեցում անցկացվում է երգիչ, կինոդերասան, Վրաստանի ժողովրդական արտիստ Վախտանգ (Բուբա) Կիկաբիձեի քաղաքացիական հոգեհանգիստը։ Հունվարի 17-ին և 18-ին Քաշվեթի եկեղեցում տեղի կունենա քաղաքացիական հոգեհանգիստ։

Հունվարի 19-ին Վախտանգ Կիկաբիձեին դուրս կբերեն Թբիլիսիի Մեծ համերգասրահից և, ըստ նրա կտակի, կհուղարկավորեն Վերեի գերեզմանատանը՝ ընտանիքի անդամների կողքին։

Հունվարի 15-ին 84 տարեկան հասակում մահացել է երգիչ, կինոդերասան, ռեժիսոր, սցենարիստ, Վրաստանի ժողովրդական արտիստ Վախտանգ (Բուբա) Կիկաբիձեն։