Քաշուեթիի եկեղեցում ընթանում է Լեյլա Աբաշիձեի քաղաքացիական հոգեհանգիստը
Քաշուեթիի եկեղեցում ընթանում է վրացական կինոյի աստղ, ժողովրդական արտիստ Լեյլա Աբաշիձեի քաղաքացիական հոգեհանգիստը:
Լեյլա Աբաշիձեի ընտանիքին ցավակցում են գործընկերները, ընկերները և շարքային քաղաքացիները:
14:00-ին Լեյլա Աբաշիձեին կտեղափոխեն Սաբուրթալոյի գերեզմանոց:
Լեյլա Աբաշիձեն մահացել է 88 տարեկանում, երկարատև հիվանդությունից հետո: