«Քարթու» հիմնադրամը Քութաիսիի միջազգային համալսարանի նախագծի համար կհատկացնի մեկ միլիարդ եվրո
Վրաստանի անկախության վերականգնումից հետո առաջին անգամ ստեղծվում է նախադեպ – հիմնադրվում է նոր վրացական պետական համալսարան: Իմ կարծիքով, սա պատմական իրադարձություն է,- այս մասին հայտարարել է Քութաիսիի միջազգային համալսարանի հիմնադիր, «Քարթու» հիմնադրամի գամգեոբայի նախագահ Նիկոլոզ Չխետիանին՝ «Քարթու» հիմնադրամի և Քութաիսիի միջազգային համալսարանի կողմից նոր կրթական տարածքի շնորհանդեսին խոսքով ելույթ ունենալիս:
Նրա խոսքով, չնայած նրան, որ «Քարթու» հիմնադրամը Վրաստանում ամենամեծ բարեգործական կազմակերպությունն է, որը 1995 թվականից ի վեր իրականացրել է ավելի քան 3 միլիարդ դոլլարի նախագիծ, Քութաիսիի միջազգային համալսարանի և Ադրոնային արագացուցիչի մեգանախագիծը հիմնադրամի նախագծերի թվում խոշորագույնն է:
«Հիմնադրամի կողմից սկսած նախագիծը զարգանում է Քութաիսիի մերձակայքում: Շինհրապարակի մակերեսը 153 հեկտար է, որտեղից 80 հեկտարը զբաղեցնում է էնդեմիկ ծառատեսակներով անտառը: Մեր համալսարանի տարածքը կլինի աշխարհի համալսարանների միջև ամենականաչ կամպուսներից մեկը, մենք դա խոստանում ենք»,- հայտարարել է Չխետիանին:
Ինչպես նա մեկնաբանել է, դրանում ներառված է երեք ուսումնական շենք, երեք ուսանողական ընդհանուր բնակավայր, պրոֆեսոր-ուսուցիչների բնակելի շենք, կենտրոնական գրադարան և ամբողջ համալսարանի համար նախատեսված ճաշարան:
«Երկրորդ փուլից այս ամենին կավելանա երկու ուսումնական շենք, Ադրոնային արագացուցիչ կենտրոն, որը կունենա լաբորատորիա և համալսարանային կլինիկա: Զուգահեռաբար, զարգանում է մարզական ենթակառուցվածքը, որը համալսարանին հնարավորություն կտա ունենալ թիմեր տարբեր մարզաձևերում»,- նշել է «Քարթու» հիմնադրամի գամգեոբայի նախագահը:
Նրա խոսքով, ամեն բան կառուցվում է գերմանական չափանիշներով:
Քութաիսիի միջազգային համալսարանի հիմնադրման գաղափարը պատկանում է Բիձինա Իվանիշվիլուն: Նախագիծը, որի շնորհանդեսը կայացել է 2016 թվականի սեպտեմբերի 8-ին, ամբողջությամբ ֆինանսավորում է «Քարթու» միջազգային բարեգործական հիմնադրամը:
Շնորհանդեսին ներկա են գտնվել «Վրացական երազանքի» նախագահ Բիձինա Իվանիշվիլին, վարչապետ Գիորգի Գախարիան, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն, գործադիր և օրենսդիր իշխանության, գիտական և ակադեմիական օղակների, «Քարթու» հիմնադրամի ներկայացուցիչներ: