«Քարթու» հիմնադրամը առողջապահության նախարարությանը փոխանցել է 4 միլիոն բժշկական դիմակ
«Քարթու» հիմնադրամը առողջապահության նախարարությանը փոխանցել է 4 միլիոն բժշկական դիմակ

Վրացական ընկերությունը Վրաստանի կառավարության աջակցությամբ շարունակում է արտադրել բժշկական դիմակներ: Երկրի առողջապահության համակարգին ապահովելու նպատակով, «Քարթու» հիմնադրամը գնել է տեղի արտադրության 4 միլիոն բժշկական դիմակ և անհատույց փոխանցել պետությանը,- այս մասին նշված է առողջապահության նախարարության տեղեկության մեջ:

«Բժշկական դիմակները կարել է վրացական ընկերությունը: Սրանք բարձրորակ, եռաշերտ բժշկական դիմակներ են, որոնք որակավորված են Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի կողմից և լիարժեք համապատասխանում են միջազգային չափանիշներին»,- հայտարարում են առողջապահության նախարարությունում: