«Քարթու» հիմնադրամը 30 մլն լարի կշնորհի ֆուտբոլի հավաքականին Եվրոպայի առաջնության ենթախմբից դուրս գալու համար
«Քարթու» հիմնադրամը ֆուտբոլի հավաքականին Եվրոպայի առաջնության ենթախմբից դուրս գալու համար կպարգևատրի 30 մլն լարի, իսկ ենթախմբից դուրս գալուց հետո ազգային թիմին կպարգևատրի հավելյալ 30 մլն լարի յուրաքանչյուր հաջորդ խաղում հաղթելու համար։ Այս մասին ասվում է «Քարթու» հիմնադրամի հայտարարության մեջ։
«Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը յուրաքանչյուր վրացու մեծ ուրախություն պարգեւեց՝ Եվրոպայի առաջնություն գնալով։ Այս հաջողության՝ սերունդների երազանքի իրականացումը թաքնված է յուրաքանչյուր խաղացողի, մարզչական շտաբի ներկայացուցչի, ֆուտբոլի ասպարեզում ընդգրկված մարդկանց մեծ գործը։
Այդ իսկ պատճառով ֆուտբոլային թիմի մոտիվացիային էլ ավելի աջակցելու համար «Քարտու» հիմնադրամը ֆուտբոլի թիմին 30 մլն լարի կտա որպես պարգեւ՝ Եվրոպայի առաջնության ենթախմբից դուրս գալու համար։ Բացի այդ, ենթախմբից դուրս գալուց հետո «Քարթու» հիմնադրամը ազգային թիմին կպարգևատրի հավելյալ 30 մլն լարի յուրաքանչյուր հաջորդ խաղում հաղթանակի համար։
«Հաղթանակ ենք մաղթում մեր ազգային հավաքականին։ Մենք հավատում ենք, որ սա հաջողության այս զարմանահրաշ ճանապարհի միայն սկիզբն է, և առջևում դեռ շատ հաղթանակներ կան»,- ասված է հայտարարության մեջ։