Քարթլի առողջարանում բնակվող փախստականները հանդիպել են առողջապահության փոխնախարարի և փախստականների գործակալության ղեկավարների հետ
Նախկին «Քարթլի» առողջարանում բնակվող փախստականները հանդիպել են օկուպացված տարածքներից տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի փոխնախարար Իլիա Ղուդուշաուրիի և փախստականների գործակալության ղեկավարների հետ։ Գործակալությունում կայացած հանդիպմանը ներկա էին նաև ժողովրդական պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներ և փաստաբաններ։
փախստականներին մանրամասն տեղեկատվություն է տրվել նախկին առողջարանի շենքում բնակվող ընտանիքներին բնակարանով ապահովելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների մասին և լսվել նրանց առաջարկները։
«Գործընթացը հնարավորինս բաց ու թափանցիկ իրականացնելու համար փախստական ընտանիքների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն, ըստ որի աշխատանքային հանդիպումները կանցկացվեն երկու շաբաթը մեկ։
Կարևոր է, որ փախստականների գործակալությունն արդեն սկսել է նախկին «Քարթլի» առողջարանում բնակվող փախստականների ընտանիքների վերաբնակեցման գործընթացը։
Անցած շաբաթվա ընթացքում 16 փախստական ընտանիք արդեն օգտվել է կացարանի երկու մոդելներից: 2022 թվականին «Քարթլիի» նախկին առողջարանում ապրող բոլոր փախստական ընտանիքները անվերապահ կապահովվեն բնակարաններով», – հայտնել են փախստականների գործակալությունից։