Քառորյա որոնումներից հետո գտել են Քոբուլեթիում անետացած 84-ամյա տղամարդուն
Քառորյա որոնումներից հետո գտել են Քոբուլեթիում անետացած 84-ամյա տղամարդուն

Քոբուլեթիի մունիցիպալիտետի Խալա գյուղում անհետացած 84-ամյա Ավթանդիլ Գվարիշվիլուն փրկարարական խումբը գտել են քառօրյա որոնումներից հետո: Տեղեկությունը տարածում է արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը:

Տեղում գտնվում էր Աջարիայի կառավարության նախագահ Թոռնիկե Ռիժվաձեն, Քոբուլեթիի քաղաքապետը և Աջարիայի ոստիկանության աշխատակիցները:

«Հանրային անվտանգության կառավարման կենտրոն կանչ էր գրանցվել օգոստոսի 5-ին, որ տարեց տղամարդը դուրս է եկել տանից և այլևս չի վերադարձել: Որոնողական աշխատանքներին ներգրավված էր 97 հրշեջ-փրկարար և ոստիկանությունը: 84-ամյա տղամարդուն գտել են Դեխվի գետի ափին, անտառում: Նա իրեն լավ է զգում և նրա կյանքին վտանգ չի սպառնում»,- հայտարարում են արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունում: