Քարնեգի Եվրոպա. Մարտա Կոսիի առաջարկը ԵՄ-ի, Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի մասնակցությամբ տրանսպորտային միության ձևաչափի վերաբերյալ ողջամիտ է, սակայն քարտեզը թերի է առանց Վրաստանի
Քարնեգի Եվրոպա. Մարտա Կոսիի առաջարկը ԵՄ-ի, Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի մասնակցությամբ տրանսպորտային միության ձևաչափի վերաբերյալ ողջամիտ է, սակայն քարտեզը թերի է առանց Վրաստանի

«Եվրոպան հետ է մնում Հարավային Կովկասի կապերի մրցավազքում», – այս վերնագրով Carnegie Europe-ը հրապարակել է ծավալուն հոդված, որտեղ խոսք է գնում նաև Վրաստանի մասին։

Հոդվածի համաձայն՝ ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան, ինչպես նաև «Թրամփի երթուղին» վկայում են այն հավակնությունների մասին, որոնք ԱՄՆ-ն ունի այս տարածաշրջանի նկատմամբ, իսկ դա իր հերթին ցույց է տալիս, որ Եվրոպայում ռազմավարական տեսլական չկա։

«Ցավոք, Եվրոպան, որը տարածաշրջանում ունի զգալիորեն ավելի մեծ ֆինանսական ռեսուրսներ, չկարողացավ մշակել Թրամփի երթուղու սեփական տարբերակը։ Եվրոպան շարունակում է հետ մնալ», – գրում է հեղինակը։

Հեղինակի կարծիքով՝ Թրամփի երթուղին շատ ավելին է, քան պարզապես երկաթուղային կապը։ Այդ պատճառով Եվրոպան կարող է ստեղծել «Հարավային Կովկասի սահմանային ենթակառուցվածքների հիմնադրամ»՝ մաքսային տերմինալների, սկաներների, լոգիստիկ հանգույցների և թվային սահմանային համակարգերի ֆինանսավորման համար։

«Ավելի լայն ռազմավարական տարածաշրջանային մոտեցումը Եվրամիության համար հնարավորություն է վերականգնելու հարաբերությունները Վրաստանի հետ։ 2025 թվականի վերջում ընդլայնման հարցերով Եվրահանձնակատար Մարտա Կոսը առաջարկել էր քառակողմ տրանսպորտային կապի ձևաչափ, որը ներառում է Եվրամիությունը, Հայաստանը, Ադրբեջանը և Թուրքիան։ Սա ողջամիտ նախաձեռնություն է, սակայն առանց Վրաստանի տարածաշրջանի կապերի քարտեզը թերի է», – նշված է հոդվածում։