Քարելիում բռնկված հրդեհը մարվել է
Քարելիում բռնկված հրդեհը մարվել է

Քարելիում, Էլբակիանթկարի գյուղում բռնկված հրդեհը մարվել է։ Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնեցին Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից։

Քարելիում հրդեհի հետևանքով չորս տուն է այրվել, տուժածներ չկան:

Թե որն է հրդեհի բռնկման պատճառը, դեռ հայտնի չէ։

Կարելիի մունիցիպալիտետից հայտնել են, որ քաղաքացիները, որոնց տներն այրվել են, տեղափոխվել են այլընտրանքային տարածք։