Քամալա Հարիսի թիմը Դոնալդ Թրամփի մերժումից հետո պահանջում է հերթական բանավեճ
Այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ չի մասնակցելու Քամալա Հարրիսի հետ այլ բանավեճի, Հարրիսի թիմը բանավեճ պահանջեց։ Այս մասին սոցցանցում գրել է Կամալա Հարիսի նախընտրական արշավը։
«Մենք պարտավոր ենք եւս մեկ բանավեճ անցկացնել ընտրողների համար»,- ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ այս հայտարարությունից մի քանի րոպե առաջ Դոնալդ Թրամփն ասել էր, որ Քամալա Հարիսի հետ այլ բանավեճի չի մասնակցելու։