Քամալա Հարիսի թիմը ցանկանում է երկրորդ նախագահական բանավեճն անցկացնել հոկտեմբերին
ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսի թիմը ցանկանում է երկրորդ նախագահական բանավեճն անցկացնել հոկտեմբերին։
«Աչքի թարթման մեջ ամերիկացի ժողովուրդը տեսավ, թե ինչ ընտրություն է սպասվում քվեատուփի մոտ՝ առաջ գնալ Քամալա Հարիսի հետ և հետընթաց Դոնալդ Թրամփի հետ: Դա այն է, ինչ նրանք տեսան այս գիշեր, և դա այն է, ինչ նրանք ցանկանում են տեսնել հոկտեմբերի երկրորդ բանավեճում: Պատրա՞ստ է փոխնախագահ Հարիսը երկրորդ բանավեճի համար: Դոնալդ Թրամփը պատրա՞ստ է»,- ասվում է Քամալա Հարիսի նախընտրական շտաբի նամակում, որը տարածում են ամերիկյան լրատվամիջոցները։
Միաժամանակ Fox News-ը ցանկանում է հրաժարվել հեռուստաեթերից Քամալա Հարիսի և Դոնալդ Թրամփի երկրորդ նախագահական բանավեճի համար։ Fox News-ի փոխանցմամբ՝ նրանք արդեն համապատասխան նամակներ են ուղարկել երկու թեկնածուների նախընտրական շտաբներ։
Այսօր ABC News-ի եթերում կայացել է Քամալա Հարիսի և Դոնալդ Թրամփի առաջին հեռուստաբանավեճը։ Մինչ այդ Թրամփը «Սի Էն Էն»-ի եթերում բանավեճ է անցկացրել ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենի հետ։