Քամալա Հարիս. Ինձ համար պատիվ է նախագահ Բայդենի աջակցությունը և իմ նպատակը հաղթելն է
ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը հայտարարել է 2024 թվականի նախագահական ընտրություններում առաջադրվելու իր մտադրության մասին։
«Ինձ համար մեծ պատիվ ստանալ նախագահի աջակցությունը և իմ նպատակը հաղթելն է: Ընտրություններին ունենք 107 օր: Մենք միասին կպայքարենք և միասին կհաղթենք»,- ասել է Հարիսը։
Հարիսը շնորհակալություն է հայտնել Ջո Բայդենին իր արտասովոր առաջնորդության համար։
«Շնորհակալ եմ Ջո Բայդենին որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի արտակարգ ղեկավարության և մեր երկրին տասնամյակներ շարունակ ծառայելու համար։ Նրա ուշագրավ նվաճումները աննախադեպ են ամերիկյան ժամանակակից պատմության մեջ և գերազանցում են բազմաթիվ նախագահների, ովքեր պաշտոնավարել են երկու ժամկետ: Այս անձնուրաց և հայրենասիրական արարքով նախագահ Բայդենն անում է այն, ինչ արել է ամբողջ ընթացքում՝ ամերիկյան ժողովրդին և մեր երկիրը ամեն ինչից վեր դասելով: Անցած տարվա ընթացքում ես ճանապարհորդել եմ ողջ երկրով մեկ՝ զրուցելով ամերիկացիների հետ այս կարևոր ընտրությունների մասին, և դա մի բան է, որը ես կշարունակեմ անել առաջիկա օրերին և շաբաթներին: Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի միավորեմ Դեմոկրատական կուսակցությունն ու ազգը՝ Դոնալդ Թրամփին հաղթելու համար»,- ասել է Հարիսը։
Երեկ հայտնի դարձավ, որ Ջո Բայդենը հանում է իր թեկնածությունը 2024 թվականի նախագահական ընտրություններում և պաշտպանում է փոխնախագահ Կամալա Հարիսի առաջադրումը որպես դեմոկրատների թեկնածու։