Քալիֆորնիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել, անձնակազմը զոհվել է
Քալիֆորնիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել, անձնակազմը զոհվել է

Քալիֆորնիայում կործանվել է ամերիկայն Apache AH-64 «Apache» ռազմական ուղղաթիռը, անձնակազմի 2 անդամները զոհվել են, հայտնում է Fox News-ը՝ վկայակոչելով Պենտագոնի ներկայացուցչին:

Աղետը տեղի է ունեցել Լոս Անջելեսից հյուսիս-արևելք գտնվող Ֆորտ Իրվին Ազգային ուսումնական կենտրոնից ոչ հեռու: Պենտագոնից չեն կարողացել հայտնել ուղղաթիռի կործանման պատճառը՝ նշելով, որ տեղի ունեցածի պատճառները պարզում են:

Fox News-ը նշում է, որ այս պատահարը 2018 թվականին առաջին դժբախտ պատահարն է, որը խլել է ամերիկացի զինվորականների կյանքը: