Քահանա Անդրիա Ջաղմաիձե. Պատրիարքի առողջական վիճակի վատթարացման մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը
Պատրիարքարանի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար, ավագ քահանա Անդրիա Ջաղմաիձեն սոցիալական ցանցում հրապարակում է անում։
Ինչպես գրում է քահանան, տեղեկությունը, թե պատրիարքի ինքնազգացողությունը վատացել է, ճիշտ չէ։
«Վրաց կաթողիկոս-պատրիարքի առողջության վատթարացման մասին տարածված տեղեկատվությունը լիովին չի համապատասխանում իրականությանը»,- գրել է քահանա Անդրիա Ջաղմաիձեն։