Քաղցկեղի դեմ պայքարի օրվա կապակցությամբ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է կապույտ և նարնջագույն գույներով
Քաղցկեղի դեմ պայքարի օրվա կապակցությամբ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է կապույտ և նարնջագույն գույներով

Քաղցկեղի դեմ պայքարի օրվա կապակցությամբ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է կապույտ և նարնջագույն գույներով։ Այս մասին տեղեկություն է տարածում Թբիլիսիի քաղաքապետարանը։

«Փետրվարի 4-ը քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է։ Այս օրը, ինչպես աշխարհի տարբեր քաղաքների տեսարժան վայրերը, Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվեց կապույտ և նարնջագույն գույներով։ Այս օրվա նպատակն է բարձրացնել իրազեկվածությունը քաղցկեղի հետ կապված խնդիրների մասին, որպեսզի ամեն տարի հնարավոր լինի կանխել մահվան միլիոնավոր դեպքեր:

Այս օրը նշելու գաղափարը պատկանում է Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային միությանը (UICC): Կազմակերպությունը կառավարություններին և մարդկանց կոչ է անում քայլեր ձեռնարկել՝ փրկելու միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում: Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվա կարգախոսն է՝ «Միասին վերացնենք թերությունները»։

Թբիլիսիի քաղաքապետարան փորձում է նվազեցնել քաղցկեղի ազդեցությունը բնակչության վրա՝ իրականացնելով տարբեր ծրագրեր։ Ուռուցքաբանական հիվանդությունների կանխարգելման և բուժման նպատակով Առողջապահության և սոցիալական ծառայությունների քաղաքային ծառայությունը իրականացնում է հիվանդությունների սկրինինգի, ոսկրածուծի փոխպատվաստման (այսպես կոչված լեյկոզ), կրծքագեղձի քաղցկեղի բուժման դեղերի և բժշկական կարիքների ֆինանսավորման ծրագրեր:

Թբիլիսիի քաղաքապետարանի առողջապահության և սոցիալական ծառայության 2023 թվականի բյուջեն առողջապահական ծրագրերի ուղղությամբ կազմում է 27 160 600 լարի»,- ասված է Թբիլիսիի քաղաքապետարանի տեղեկատվության մեջ։