Քաղաքների և առողջարանների զարգացման ծրագրի շրջանակներում հայտարարվել են մրցույթներ
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի որոշմամբ նախաձեռնված քաղաքների և առողջարանների զարգացման պետական նոր ծրագրի շրջանակներում մրցույթներ են հայտարարվել։
Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունը։
Գերատեսչության տվյալներով՝ Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության Մունիցիպալ զարգացման հիմնադրամն արդեն մրցույթ է հայտարարել Թելավիի և Քութաիսիի պատմական տարածքի վերանորոգման նախագծերի համար։
Ինչպես նշվում է Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության տեղեկատվության մեջ, նախագիծը նախատեսում է Թելավիում Բատոնի ամրոցի և նրա հարակից տարածքի և Քութաիսիի պատմական թաղամասի զարգացումը։