Քաղաքային խորհրդի տվյալներով՝ Ռուսաստանը հրթիռ է արձակել Օդեսայի օդանավակայանի ուղղությամբ
Ռուսաստանի զինված ուժերը հրթիռ են արձակել Օդեսայի օդանավակայանի ուղղությամբ:
Այս մասին տեղեկությունը տարածում է Օդեսայի քաղաքային խորհուրդը՝ Ուկրաինայի զինված ուժերի հիման վրա։
Ըստ ուկրաինական կողմի, հրթիռակոծության հետեւանքով վնասվել է օդանավակայանի թռիչքուղին, եւ այն հնարավոր չէ օգտագործել։
Հաղորդվում է, որ օդանավակայանի տարածքում մի քանի հրթիռ է ընկել։