Քաղաքային խորհրդի տվյալներով՝ այսօր նախատեսվում է Մարիուպոլից խաղաղ բնակիչների տարհանում
Քաղաքային խորհրդի տվյալներով՝ այսօր նախատեսվում է Մարիուպոլ քաղաքից խաղաղ բնակիչների տարհանում։
«Պաշտոնապես – այսօր հնարավոր է խաղաղ բնակչությանը Մարիուպոլից տարհանել Զապորոժյե։ Ժամը 16:00-ին մարդիկ կհավաքվեն «Պորտ Սիթի» առևտրի կենտրոնում»,- ասվում է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ։
Քաղաքային խորհուրդը, սակայն, կոչ է արել բոլորին, ովքեր Մարիուպոլում բարեկամներ կամ ծանոթներ ունեն, ամեն կերպ կապ հաստատել նրանց հետ և տեղեկացնել տարհանման հնարավորության մասին։