Քաղաքային դատարանում ընթանում է Դավիթ Գարեջիի գործով մեղադրյալներ, Իվերի Մելաշվիլիի և Նատալյա Իլիչովայի դատական նիստը
Թբիլիսիի քաղաքային դատարանում ընթանում է Դավիթ Գարեջիի գործով մեղադրյալներ, Իվերի Մելաշվիլիի և Նատալյա Իլիչովայի դատական նիստը:
Դատավորի այն հարցին, թե արդյոք որևէ անօրինականություն է եղել ձերբակալվածների նկատմամբ, Իվերի Մելաշվիլին պատասխանել է, որ եղել են որոշ խնդիրներ, որոնք լուծվել են:
«Եկեք կասեմ ոչ: Եղել են փոքր ինչ խնդիրներ, սակայն լուծվել են: Մի դեպք կար, երբ ես ուզում էի, որ իմ փաստաբանին բան փոխանցեի, սակայն վերցրեցին և չփոխանցեցին: Երկրորդ դեպք էլ կար, երբ ինձ Մատրոսովից տարան Գլդանի, ուզում էի դիմել փաստաբանիս, սակայն մերժեցին: Խոչընդոտներ են եղել նաև ժողովրդական պաշտպանի հետ զրուցի ժամանակ, սահմանափակումներ կային, եղել են նման դեպքեր, բայց ոչինչ: Ես փաստաբանի հետ զրուցել եմ միայն հեռախոսով: Ահա այսպիսի չնչին բաներ են եղել: Ոչ ավելին», – հայտարարել է Իվերի Մելաշվիլին:
Դատավորի այն հարցին, թե արդյոք եղել են անմարդկային վերաբերմունք կամ խոշտանգումներ, Իվերի Մելաշվիլին պատասխանել է, որ նման բան չի եղել: Նատալյա Իլիչովան դատավորի հարցին պատասխանել է նույն կերպ:
Դատավորը նաև ամբաստանյալներից հետաքրքրվել է ՝ արդյո՞ք իրենք իրենց մեղավոր են համարում, ինչին Նատալիա Իլյիչովան և Իվերի Մելաշվիլին հայտարարել են, որ իրենք իրենց մեղավոր չեն համարում:
Այսօրվա նիստում, մեղադրող կողմը մտադիր է միջնորդություն ներկայացնել խափանման միջոցը գրավով փոխարինելու մասին:
Դատական նիստին զուգահեռ Թբիլիսիի քաղաքային դատարանի դիմաց ցույց է ընթանում: Տեղում գտնվում են քաղաքացիներ, ինչպես նաև տարբեր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ:
Դավիթ Գարեջիի գործով դատախազությունը հոկտեմբերի 7-ին ձերբակալել է Վրաստանի արտաքին գործերի նախարարության աշխատակից, Իվերի Մելաշվիլիին և ներքին գործերի նախարարության աշխատակից, Նատալյա Իլիչովային: Նրանք մեղադրվում են Վրաստանի տարածքների դեմ գործելու մեջ: Թբիլիսիի քաղաքային դատարանը նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել է ազատազրկումը: Ձերբակալվածներն իրենց մեղավոր չեն ճանաչում: Թբիլիսիի քաղաքային դատարանը նոյեմբերի 30-ին վերանայել է կալանավորվածների նկատմամբ սահմանված խափանման միջոցի հարցը և մեղադրյալներին թողել կալանքի տակ: