Քաղաքային դատարանում դատավճիռը հետաձգելու հարցով դատավարություն է ընթանում, որին Միխեիլ Սաակաշվիլին հեռակա է մասնակցում
Թբիլիսիի քաղաքային դատարանում ընթանում է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի պատիժը հետաձգելու հարցով դատավարությունը։
Ինքը՝ Միխեիլ Սաակաշվիլին, նիստին մասնակցում է հեռակա կարգով։
Փաստաբանները Վրաստանի նախկին նախագահի պատիժը հետաձգելու միջնորդություն են ներկայացրել։
Դատավարությանը զուգահեռ՝ Թբիլիսիի քաղաքային դատարանի մոտ հավաքվել են «Ազգային շարժման» ներկայացուցիչները և Սաակաշվիլիի կողմնակիցները։