Քաղաքապետարանը շարունակում է բնակարաններով ապահովել անօթևան ընտանիքներին
Քաղաքապետարանը շարունակում է բնակարաններով ապահովել անօթևան ընտանիքներին

Անօթևանության ծրագրի շրջանակներում Թբիլիսիի քաղաքապետարանը շարունակում է բնակարաններ տրամադրել անօթևան ընտանիքներին և այս տարի նախատեսում է 60 ընտանիքի տրամադրել մունիցիպալ բնակարաններ,- այս մասին կառավարության նիստում հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։

Նրա խոսքով, առաջիկա տարիներին Թբիլիսիում 400 անօթևան ընտանիք կապահովվի բնակարանով։

«Անօթևանների ծրագիրն իմ նախընտրական խոստումն էր։ Մենք արդեն սկսել ենք կոնկրետ քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ և արդեն տարածք ենք տրամադրում առանց բնակարանի մնացած ընտանիքներին։ Նման 400 ընտանիք կա, որոնք տարիներ շարունակ վարձով են ապրում քաղաքապետարանի օգնությամբ, և մենք ամեն տարի միլիոնավոր լարիի վարձ ենք տալիս, որ այս մարդկանց փողոցում չթողնենք և բնակարանով ապահովենք։ Մենք կատարում ենք նախընտրական խոստումը, որ ոչ մի անօթևան թբիլիսցի չպետք է մնա առանց բնակարանի: Բոլորը գոհ կլինեն տարածքներից։ Այսօր մենք հնարավորություն կունենանք բնակելի տարածքը փոխանցել մեկ ընտանիքի։ Բացի այդ, տարվա ընթացքում կբավարարվի 60 ընտանիք։ Առաջիկա տարիներին մենք կբավարարենք բոլոր 400 ընտանիքներին»,- ասել է Կախա Կալաձեն։

Նրա խոսքով, նմանատիպ խնդիրներ ունեցող ընտանիքները պետք է դիմեն գամգեոբաներին և Թբիլիսիի քաղաքապետարանի առողջապահության և սոցիալական ծառայություններին։

«Նման խնդիր ունեցողները կարող են անօթևանի կարգավիճակ ստանալու համար դիմել խորհուրդներ, քաղաքային առողջապահական ծառայություն, որտեղ ստույգ տեղեկատվություն կստանան կարգավիճակի համար ներկայացվելիք փաստաթղթերի մասին»,- ասել է Կախա Կալաձեն։